տուն Քաղաքական Միջազգային Գամբիան դուրս է եկել Ազգերի բրիտանական համադաշնությունից

Գամբիան դուրս է եկել Ազգերի բրիտանական համադաշնությունից

189
0

111

Գամբիան երեկ հայտարարել է, որ դուրս է գալիս Ազգերի բրիտանական համադաշնությունից։ Այս մասին հաղորդում է France Presse-ն։

Աֆրիկյան երկրրի ղեկավարությունն այս քայլը բացատրում է նրանով, որ այլևս չի ցանկանում մնալ կամ մաս կազմել նեոգաղութային կազմակերպության․ «Կառավարությունը հրաժարվել է Ազգերի համադաշնության անդամակցությունից, քանի որ Գամբիան այլևս երբեք չի անդամակցելու որևէ նեոգաղութային կազմակերպությանը և երբեք մասն չի կազմելու այլ կազմակերպության, որը համարվում է գաղութատիրության շարունակություն», — ասվում էԳամբիայի կառավարության տարածած հայտարարության մեջ։

Մինչև գամբիայի հայտարարությունը, Ազգերի համադաշնությանը մաս էր կազմում 54 պետություն, որոնց թվում էին Մեծ Բրիտանիան, ինչպես նաև նրա նախկին գաղութների մեծ մասը։ Համադաշնության ղեկավարն ավանադաբար Մեծ Բրիտանիայի միապետն է, սակայն նրա դերն այս կազմակերպությունում խորհրդանշական է։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here