«Գահերի խաղը» սերիալի չորրորդ եթերաշրջանի վերջին սերիան դիտել է 7,1 մլն մարդ: Այս մասին հաղորդում է Variety-ն: Հնարավոր չի եղել հասնել Ձորջ Մարտինի վեպի` «Սառույցի և կրակի երգի» էկրանավորման ռեկորդին:
«Գահերի խաղը» սերիալի նախորդ սերիան դիտել էր 6,95 մլն մարդ: Ամենաշատ դիտումները եղել են մայիսի 18-ին` 7,195 մլն մարդ: Մասնագետները նշում են, որ այս սերիալը հատկանշական է նրանով, որ նրա հեռուստալսարանն աճել է երեք եթերաշրջան անընդմեջ: