տուն Աշխարհ «Գահերի խաղը» սերիալի հայտնի դերասանը վարակվել է կորոնավիրուսով

«Գահերի խաղը» սերիալի հայտնի դերասանը վարակվել է կորոնավիրուսով

265
0

Քրիստոֆեր Հիվյուն, որը հայտնի դարձավ «Գահերի խաղը» աշխարհահռչակ սերիալում Թորմունդի դերով, հայտարարել է, որ վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին դերասանը հայտնել է Instagram-ում։ 

«Ցավոք, այսօր հանձնած թեստը ցույց տվեց, որ վարակվել եմ կորոնավիրուսով։ Ես ու ընտանիքս կինքնամեկուսանանք տանն այնքան, որքան կպահանջվի»։ 

Նորվեգացի դերասանը խորհուրդ է տվել հնարավորինս զգույշ լինել և միասին պայքարել հիվանդության տարածման դեմ։  

Վերջին տվյալներով՝ Նորվեգիայում 1348 վարակված կա, մահացել է 3 մարդ։