Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Գալիք ամռանը Երևանում շախմատային տոն է սպասվում. մեր քաղաքը հյուրընկալելու է միջազգային շախմատային մրցաշար՝ տարբեր երկրներից ժամանած բարձրակարգ գրոսմայստերների մասնակցությամբ:
Չբացելով բոլոր փակագծերը՝ ասեմ՝ այն լինելու է Հայաստանում երբևէ անցկացված ամենամեծ ու ներկայացուցչական «Օփեն» մրցաշարը»։