Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը մեղադրանք է ներկայացրել Վլադիմիր Ժիրինովսկու կուսակից, Պետդումայի նախկին պատգամավոր Միխայիլ Գլուշչենկոյին` «Ժողովրդավարական Ռուսաստան» կուսակցության համանախագահ Գալինա Ստարովոյտովային սպանելու համար: Այս մասին տեղեկացնում է ITAR-TASS գործակալությունը:
Գլուշչենկոն ներկայում գտնվում է բանտում՝ դրամաշորթության մեղադրանքով: Դրանից հետո նա խոստովանել է, որ մասնակցել է բազմաթիվ սպանությունների կազմակերպման:
Հիշեցնենք, որ ԽՍՀՄ տարիներին Հայաստանից գերագույն խորհրդի անդամ ընտրված Ստարովոյտովան սպանվել է 1998 թվականի նոյեմբերին՝ իր շենքի շքամուտքում: