«Գազպրոմ» կազմակերպության նախագահ Ալեքսեյ Միլլերը հայտնել է, որ օգոստոս, հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին մատակարարած գազի համար «Նաֆտոգազ Ուկրաինան» 2,02 միլիարդ դոլարի պարտք ունի: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Նշվում է, որ ուկրաինական կողմը «Գազպրոմ»-ի հետ համաձայության է եկել գազի մատակարարման համար հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների վճարումը կատարել 2014-ի գարնանը: