տուն Հասարակություն Գազի սպառման վճարն արդեն հասանելի է. «Գազպրոմի» պարզաբանումը

Գազի սպառման վճարն արդեն հասանելի է. «Գազպրոմի» պարզաբանումը

317
0

Դեկտեմբերի հոսանքի եւ ջրի կոմունալ վճարների տվյալներն արդեն հրապարակվել են, սակայն գազի սպառման վճարը դեռեւս բաժանորդներին հասանելի չէ: Անգամ փոստային բաժանմունքներում քաղաքացիները միայն հոսանքի եւ ջրի համար են վճարել: «Ֆեյսբուք» սոցիալական  ցանցում եւս օգտատերերը գրել էին, որ գազի սպառման վճարը դեռ չկա, եւ նույնիսկ կատակել էին՝ գուցե կառավարությունը «ջրել» է այն եւ այդկերպ նվեր արել քաղաքացիներին:

Araratnews.am-ը «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացավ, որ ընկերությունը տեղեկացրել է՝ դեկտեմբերի գազի սպառման կոմունալ վճարը հասանելի է հունվարի 13-ից:

Իսկ այն մասին, որ բաժանորդների մի մասը մինչեւ կեսօր դեռ որեւէ տվյալ չի ստացել, ընկերությունից տեղեկացրին՝ իրենք որեւէ խնդիր չունեն, տեղեկատվությունն էլ արդեն հասանելի է: