տուն Լուրեր «Գազի գինը թանկացել է 5 անգամ». Արամ Մանուկյանը սենսացիոն բացահայտումներ է անում

«Գազի գինը թանկացել է 5 անգամ». Արամ Մանուկյանը սենսացիոն բացահայտումներ է անում

143
0

aram-manukyan-1

Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած բրիֆինգի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը ներկայացրեց իր վեցամսյա բացահայտումներն ու ուսումնասիրությունները` կապված գազի գնի թանկացման «խարդախությունների» հետ:

Նա նշեց, որ իրականում գազի գինը թանկացել է 5 անգամ եւ դա եղել է մաքուր քաղաքական խաղˋ կապված վերջին երեք ընտրությունների հետ: Իսկ ամբողջ գործընթացը գաղտնի է պահվել եւ ժողովրդից, եւ խորհրդարանից, եւ ՀՀԿ-ից:

Ձեզ ենք ներկայացնում ամբողջ ելույթը՝  կապված Արամ Մանուկյանի  բացահայտումների հետ.

«2008-ի ընտրություններից հետո  մի քանի ամիս հետո կնքվում է պայմանագիր, ըստ որի 5 տարվա մեջ  3 անգամ պետք է թանկանար գազըˋ հասնելով մինչեւ 200 դոլարի 1000 խորանարդ մետրի դիմաց, թեպետ այդ պայմանագրի մեջ կա կետ, որ բացի այդ պայնավորվածությունից, էլի կարելի է թանկացնել գազի գինը, որը կախված կարող է լինել ջերմատվությունից: 2010-ից մենք մուծում ենք 180 դոլար 1000  խորանարդ մետրի համար: Գազի թանկացումը եղել է նախագահական ընտրություններից հետո, այսինքն խնդրել են, որ մինչեւ այդ չթանկացնեն ու դրանից հետո անմիջապես թանկացրել են:

2011-ի երրորդ եռամսյակին մաքսային թվերով մենք պետք է մուծենք 200 դոլար  1000 խորանարդ մետրի դիմաց: Չորրորդ եռամսյակում՝ 217 դոլար: 2012-ին 219 դոլար եւ խորհրդարանական ընտրություններից հետո՝ միանգամից 244 դոլար եւ 255 դոլար: Երկու նախագահական եւ խորհրդարանական ընտրություններից հետո էլ հաջորդել է գազի թանկացում:

Հետո 2013-ի մարտին Սերժ Սարգսյանը անվանեց հերյուրանք եւ բամբասանք՝ գազի գնի  հետ կապված բոլոր ասեկոսեները: 2013-ի նախագահական ընտրություններից հետո կրկին թաքցնում են, եւ մարտի 29-ին ստորագրվում է պայմանագիր ապրիլի 1-ին թանկանալու համար, բայց քանի որ դեմը կար քաղաքապետի ընտրություններ՝ սա գաղտնի է պահվում:  Եվ տասնչորս օր հետո Տիգրան Սարգսյանը պաշտոնական փաստաթղթով մտնում է գների կոմիտե՝ գները թանկացնելու եւ 270 դոլար դարձնելու համար:

Գինը թանկանում է 270 դոլար, բայց նշած այս ամբողջ ընթացքում, երբեք ՀայՌուսգազարդը չի մուծել այն գներով, ինչ գներով այս պայմանգրերն են ու այս ստորագրությունները: Անընդհատ մուծել են 180 դոլարի չափով: Մնացածը անընդհատ պարտք է կուտակվել՝ փոխադարձ համաձայնությամբ՝ հայկական կողմի խնդրանքով, որ չավելանա գինը, քանի որ դա կարող է սոցիալական բունտ առաջացնել , բայց իրենք ասել են, որ մենք կմուծենք:

Մենք ունեինք ինֆորմացիա, որ ՀայՌուսգազարդի հայկական մասնաբաժնի 20 տոկոսը աճուրդի առարկա է դառնալու: Մենք հոկտեմբերին հարցրեցինք կառավարությանը՝ ասացին ոչ:

Վարչապետը գրել էր, որ 30 տոկոս տարբերությունը ինքը պետք է մուծի  կառավարության  միջոցներից։ Չի մուծել,  ուրեմն առաջացել է  300 միլիոն դոլարի պարտք:  Պարտքը մերոնք մուծել են 20 տոկոսով միայն 155 միլիոն դոլար պարտքի համար  եւ ինչպես է մուծելու այս տարվա պարտքը՝ 130 միլիոն դոլարը, կրկին ոչ ոք չգիտի:

Եւ այսպես գումարները կուտակվել են: Ըստ պայմանագրի, մուծումները ուշացնելու դեպքում ամսական  70 դոլար է գանձվում 1000 խորանարդ մետրի համար, բացի այդ Ռուսաստանը իրավունք ուներ անջատել գազը: Մերոնք ասել են մի անհագստացեք մենք տալիք ունենք պարտքի դիմաց:

Եւ զարմանալին այն է, որ տվել են ՀայՌուսգազարդի հայկական մասնաբաժնի վերջին 20 տոկոսը: Պարտքը եղել է 65 միլիարդ դրամ եւ 65 միլիարդ դրամ էլ հաշվել են ՀայՌուսգազարդի սեփականությունը: Ոչ թե գնահատել են մեր ունեցած գազատարը, շենքերը,  հաշվիչները, այլ ասել են եղբայր, քո պարտքը այսքան է , էդքան էլ գնահատում ենք քո պարտքը:

Հայաստանը իր 250 միլիոն դոլարանոց արժեքը  տվել է 155 միլիոն դոլարի պարտքի փոխարեն՝  100 միլիոն դոլար ավել: Իսկ գազը չի կտրվել հենց այդ պայմանով, որովհետեւ մերոնք ասել են՝ կտանք ինչ ուզում եք, միայն գազը մի կտրեք, միայն չբացահայտեն, որ թալանում ենք ժողովրդին, խաբում ենք եւ պարտքեր ենք կուտակում Հայաստանի սեփականության հաշվին:

Այդ սեփականությունը տալու իրավունք չունեին: Դա պետք է  հաստատվեր ԱԺ-ում եւ ոչ մեկը դա ստորագրելու իրավունքը չուներ»:

 

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here