տուն Լուրեր Գազային պայմանագրերը չեն խանգարում Իրանից Հայաստան գազ բերելուն. Միքայել Մելքումյան

Գազային պայմանագրերը չեն խանգարում Իրանից Հայաստան գազ բերելուն. Միքայել Մելքումյան

126
0

timthumb

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն անդրադարձավ Իրանից դեպի Հայաստան գազ ներկրելու հարցին:

«Որեւէ խնդիր չկա: Եթե Իրանը էժան գազ վաճառի, մենք կարող ենք գնել, գազային պայմանագրերը որեւէ կերպ չեն խանգարում դրան: Գազպրոմի նախագահ Ալեքսեյ Միլլերը վերջին ժամանակներս հայատարարեց, որ մատակարարումը 1,7 միլիարդ խմ է եւ պետք է հասնի 2,7-ի: Այսինքն 1 միլիարդով ավելանելու է: Հիմա դա կլինի իրանական գազից, թե այլ տեղից, կապ չունի: Համակարգի շահագործողը Գազպրոմն է, այսինքն ինքը  խնդիր չունի: Գազը, որը կմտնի հայկական խողովակներ դա Գազպրոմինն է, այսիքն այդ տիպի խնդիր գոյություն չունի, եթե Իրանը էժան կտա, ավելի լավ, կվերցնենք: Բայց ես հիշեցնեմ, որ իրանական գազը ուղեկից գազ է, այսինքն հենց գազի հանքավայրից չէ, այլ նավթի արդյունահանման ժամանակ առաջացող գազ էˋ իր որակական տարբեր հատկանիշներով»,- ասաց Մելքումյանը: