տուն Լուրեր Գազային համաձայնագրերի քվեարկությունն անվավեր ճանաչվեց

Գազային համաձայնագրերի քվեարկությունն անվավեր ճանաչվեց

216
0

Gas-agreementԱզգային ժողովի հաշվիչ հանձնաժողովը դեկտեմբերի 26-ի արտահերթ նիստում անվավեր ճանաչեց դեկտեմբերի 23-ի հայ-ռուսական գազային համաձայնագրերի քվեարկությունը:

Միաժամանակ` ԱԺ հաշվիչ հանձնաժողովի անդամներ Լյուդմիլա Սարգսյանը, Արծվիկ Մինասյանը, Թևան Պողոսյանը և Տիգրան Ուրիխանյանը, գտնելով, որ դեկտեմբերի 23-ի արտահերթ նիստին նույն հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը չարաշահել է իր լիազորությունները, առաջարկեցին նոր նախագահ ընտրել: Ինչպես հաղորդում է ՍիվիլՆեթի լրագրողը, միաձայն ընդունվեց Լյուդմիլա Սարգսյանի թեկնածությունը: Այս նիստի արձանագրությունները դեկտեմբերի 27-ին կհանձնվեն ԱԺ նախագահի և աշխատակազմի ղեկավարի դիտարկմանը:

Դեկտեմբերի 23-ին հայ-ռուսական համաձայնագրերի վավերացմանը կողմ քվեարկեցին ՀՀԿ և «Օրինաց երկիր» խմբակցությունների 72 պատգամավոր: Դեմ և ձեռնպահ չկար, քանի որ մյուս չորս խմբակցությունների` Հայ ազգային կոնգրեսի, «Բարգավաճ Հայաստանի», «Ժառանգության» և Հայ հեղափոխական դաշնակցության պատգամավորները լքել էին դահլիճը: Իսկ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն ավելի վաղ խորհրդարանի դահլիճում հեռացրել էր ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչների քարտերը` վերջիններիս զրկելով քվեարկության հնարավորությունից, և այն իրականացվել էր հաշվիչ հանձնաժողովի միջոցով:

Ազգային ժողովի չորս խմբակցությունները սակայն մտադիր են դատարանում վիճարկելքվեարկության արդյունքների սահմանադրականությունը ` նշելով, որ քվեարկությունն «ապօրինի էր, քանի որ հաշվիչ հանձնաժողովի յոթ անդամներից չորսը ներկա չեն եղել, և նիստ չի գումարվել»: Նրանց պնդմամբ` քվեարկությունը տեղի է ունեցել ԱԺ կանոնակարգ-օրենքի խախտմամբ:

Ազգային ժողովի վավերացմանն էին ներկայացված հայ-ռուսական հետևյալ համաձայնագրերը`

1)  ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ» համաձայնագիրը,

2) ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ՀՀ բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ» համաձայնագիրը:

Մանրամասները` civilnet.am -ում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here