տուն Քաղաքական Գագիկ Ծառուկյանն ընդամենը հասարակական կազմակերպության նախագահ է․ Սպորտի նախարարության արձագանքը

Գագիկ Ծառուկյանն ընդամենը հասարակական կազմակերպության նախագահ է․ Սպորտի նախարարության արձագանքը

157
0

1476199_10201677816559571_832671727_n

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հայտարարության է տարածել, որում ասվում է։

«Ծանրամարտի Եվրոպայի ոսկե և աշխարհի արծաթե մեդալակիր Առաքել Միրզոյանը «168 ժամ» թերթին տված հարցազրույցում Գագիկ Ծառուկյանին, որը հանդիսանում է ընդամենը՝ «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ, անվանել է «սպորտային ղեկավար»: Նման հրապարակմանը չէինք անդրադառնա, եթե այն չկրեր պարբերական բնույթ և չունենար հատուկ միտում:

Միտումնավոր հնչեցվող նմանատիպ ձևակերպումները հաճախ են կրկնվում ԶԼՄ-ներում, օրինակ՝ «hայրենական սպորտի ղեկավար», «hայրենական սպորտի ոլորտի ղեկավար» արտահայտությունները, ուստի պարզաբանում ենք.

Սպորտի ոլորտի ղեկավարը հանդիսանում է ՀՀ սպորտի և երիտասարդու¬թյան հարցերի նախարարը, որը կառավարում է նախարարությունը, որին այդ պաշտոնին նշանակում և ազատում է ՀՀ Նախագահը՝ ՀՀ վարչապետի առաջարկությամբ։

Նախարարն իրականացնում է ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթները, ինչպես նաև պատաս¬խանատու է իրեն վստահված բնագավառներում տարվող պետական քաղաքականության մշակ¬ման, իրականացման և տիրող իրավիճակի հեռանկարային զարգաց¬ման համար»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here