տուն Լուրեր Գագիկ Ծառուկյանը դեռևս առաջարկ չի ստացել

Գագիկ Ծառուկյանը դեռևս առաջարկ չի ստացել

91
0

գագո

Օրերս մամուլում կրկին սկսեցին ակտիվանալ խոսակցությունները, թե չորս կուսակցությունների հետագա համագործակցության անհրաժեշտության համար Րաֆֆի Հովհաննիսյանը առաջարկել է, որ կուսակցությունների ղեկավարների մակարդակով հանդիպում լինի, որի ժամանակ էլ պետք է քննարկվեն կարևորագույն հարցրեր հետագա համագործակցության համար:
Այս կապակցությամբ ArartNews.am-ը փորձեց տեղեկանալ արդյոք ԲՀԿ ղեկավարը ստացել է նման հանդիպման հրավեր: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Գագիկ Ծառուկյանը հանդիպման հրավեր չի ստացել և Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպելու համար պաշտոնական հրավերի կարիք չկա։ «Հանդիպման առաջարկի վերաբերյալ որևէ պաշտոնական հրավեր դեռևս չի եղել, սակայն պետք է նշեմ, որ Գագիկ Ծառուկյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի գործընկերային հարաբերություններն այնպիսին են, որ դուրս են ֆորմալ ձևաչափերից և այս դեպքում պաշտոնական հրավերի կարիք չի զգացվում: 4 քաղաքական ուժերի ղեկավարների հանդիպման անհրաժեշտության վեաբերյալ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկին Գագիկ Ծառուկյանը դրական է վերաբերում և որևէ խնդիր չի տեսնում, ավելին՝ պատրաստ է հանդիպման համար ապահովել բոլորի կողմից ընդունելի լավագույն պայմաններ»,-ասաց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակը: