տուն Հասարակություն Իրավական Գագիկ Խաչատրյանի եղբորորդին կմնա կալանքի տակ

Գագիկ Խաչատրյանի եղբորորդին կմնա կալանքի տակ

290
0

Գագիկ Խաչատրյանի եղբորորդի Կարեն Խաչատրյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Այս լուրը հաստատել է ՀՀ ֆինանսների նախկին նախագահ, ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի փաստաբան Ամրամ Մակինյանը՝ նշելով, որ այսօր Վերաքննիչ դատարանը մերժել է կալանքի խափանման վերաբերյալ պաշտպանի ներկայացրած բողոքը։

Որոշման մասին դատարանի հիմնավորումներին անդրադառնալով՝ փաստաբանը նշել է, որ որոշումն իրենց համար այնքան էլ անսպասելի չէր։

«Վերաքննիչ դատարանի հիմնավորումներին ես ծանոթ չեմ, քանի որ դատարանի որոշումը դեռևս չենք ստացել։ Սակայն հաշվի առնելով՝ ինչ ճնշումներ են իրականացվում դատարանների նկատմամբ, որոշումը պայմանավորում եմ դրանով»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ ՊԵԿ նախկին պաշտոնյա Կարեն Խաչատրյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ։

Օգոստոսի 27-ին ձերբակալվել է ԱԱԾ կողմից:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here