տուն Տնտեսական Գագիկ Խաչատրյանը օգտագործում է իր լծակները Ucom-ի համար

Գագիկ Խաչատրյանը օգտագործում է իր լծակները Ucom-ի համար

385
0

Հեռահաղորդակցության ոլորտի, մասնավորապես` ֆիքսված հեռախոսակապի ապամոնոպոլիզացումից հետո շուկա մտավ Ucom ընկերությունը` առաջարկելով ֆիքսված հեռախոսակապի, մալուխային ինտերնետ կապի եւ ինտերնետային հեռուստատեսության ծառայություններ: Կարճ ժամանակամիջոցում այս ընկերությունը իր մեջ կլանեց նաև հեռահաղորդակցության ոլորտում ծառայություններ մատուցող Netsys, iCON և մի շարք այլ ընկերությունների` դրանով ընդլայնելով իր կողմից մատուցվող ծառայությունների ցանկը:

Սակայն Հայաստանում հազվադեպ են պատահում, եթե պատահում են, հաջողված բիզնես նախաձեռնություններ, որոնք  չեն պատկանում կամ չեն վայելում  որևէ պաշտոնյայի հովանավորչությունը: Ucom ընկերության դեպքում, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, այդ պաշտոնատար անձը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանն է: Որոշ հրապարակումների համաձայն, հենց Խաչատրյանների ընտանիքն է հանդիսանում Ucom ընկերության փաստացի սեփականատերը, իսկ հայաստանյան պայմաններում շրջանառվող նման լուրերը մեծամասամբ համապատասխանում են իրականությանը, ուղղակի օրենք չխախտելու համար ընկերությունները գրանցվում են հեռու-մոտիկ հարազատների անուններով: Միգուցե հենց դրանով է պայմանավորված Ucom-ի այդպիսի սրընթաց առաջխաղացումը շուկայում:

Նայելով Պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության հեռախոսահամարները՝ արձանագրում ենք մի ուշագրավ փաստ: Պետական եկամուտների կոմիտեի, Երևանի տարածքի 6 հարկային տեսչությունների, խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության, ՀՀ տարածքային 21 հարկային տեսչություններից 13-ի հեռախոսահամարները 060 կոդով են, ինչը ենթադրում է, որ Գագիկ Խաչատրյանի ենթակայության տակ գործող գերատեսչությունը մեծամասամբ օգտվում է Ucom ընկերության ֆիքսված հեռախոսակապի ծառայություններից: Հետևաբար, եթե իսկապես Ucom ընկերության սեփականատերը Գագիկ Խաչատրյանն է, ապա կոռուպցիոն ռիսկերը այստեղ ակնհայտ են:

Սա խփում է նաև քաղաքացիների գրպանին, քանի որ ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը օգտվում է Բիլայն ընկերության ֆիքսված հեռախոսակապից, որի բաժանորդավճարում ներառված են որոշակի քանակությամբ ներցանցային անվճար րոպեներ, իսկ այլ ցանցի` Ucom-ի բաժանորդների հետ քաղաքացիները ստիպված են յուրաքանչյուր րոպեի համար վճարել ավելորդ 5 դրամ:

Սևակ Մամյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here