Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին և ՊԵԿ նախկին պաշտոնյա Կարեն Խաչատրյանին կալանավորելու հարցով դատական նիստը։
Դատարանը քննարկեց Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը:
Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հայտարարեց, որ Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը կկալանավորվի:
Նշենք, որ նախկին պաշտոնյայի նկատմամբ հարուցված քրեական գործը քննող ԱԱԾ քննիչը դատարանին միջնորդություն էր ներկայացրել Գագիկ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին։
Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել էր օգոստոսի 27-ին` իրեն պատկանող տարածքներում ԱԱԾ–ի կատարած խուզարկությունից հետո։