տուն Լուրեր Գագիկ Բեգլարյանը 13 մարդու փոխարեն տեղափոխում է 41 մարդ

Գագիկ Բեգլարյանը 13 մարդու փոխարեն տեղափոխում է 41 մարդ

166
0

wlMnStdMefkAf6Olu8GuOJJUMjԵրթուղային տրանսպորտի ոչ բարվոք լինելու մասին կարծես թե գրվել և ասվել է ամեն ինչ, սակայն դրանից ոչինչ չի փոխվել, և «գծատերերը» շարունակում են առավելագույնը «քամել»  իրենց բիզնեսից: Նուբարաշեն-ՀԱԹ սպասարկող 47 համարի երթուղու վարորդնեըˋ դժգոհում են անմարդկային պայմաններից, որը նրանց ստիպում է վտանգել բազմաթիվ քաղաքացիների կյանքեր: Վարորդներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, մեզ հետ զրույցում ասաց, որ օրվա համար  սահմանված «պլանը» այնքան մեծ է, որ շատ դեպքերում ստիպված իրենց գրպանից են գումար դնում.«Օրական 15 00 դրամ, և էն դեպքում, երբ գազն ու պահեստամասերն էլ են մեզ վրա, իսկ իրենք մենակ փողի տերն են: Հիմա պլանը կատարելու համար պետք է 41 հոգի տեղափոխեմ»,-ասաց մեր զրուցակից  վարորդը:

Մեր այն հարցին, իսկ ինչպե՞ս է տեղափոխելու այքան մարդ, երբ  սահմանված է տեղափոխել 13 հոգու, վարորդն ասաց.«Սահմանված է, բան չասեցի, բայց ինչ անեմ։ Որ իրար տեղ տան՝ 30 հոգի կտեղավորեմ, իսկ էն 11-ն էլ՝ ճանապարհից կվերցնեմ»,-ժպտալով ասաց վարորդը:

Վարորդները անգամ չեն փորձում բողոքի ձայն բարձրացնել, քանի որ «գծատերը»  Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն է. «Բեգլարյանինն ա էս գիծըˋ ով կարա դրան բան ասի: Սկի միլիցեքը, որ կանգնեցնում են՝ բան չեն ասում, ուզումա  մեջը 100 հոգի լինի: Սաղ էլ գիտեն, թե ում գիծնա ու բան չեն կարա ասեն»,-նկատեց վարորդը:

Փաստորեն վարորդների անճարությունից և «գծատերերի» ագահությունից տուժում են միայն հասարակ քաղաքացիները:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here