Forbes ամսագիրը հրապարակել է մինչև 30 տարեկան ամենաազդեցիկ մարդկանց վարկանշային ցուցակը: Ցուցակում ընդգրկված են ազդեցիկ գործիչներ տարբեր անվանակարգերում:
Հոլիվուդյան դերասանների և դերասանուհիների շարքում ամենաազդեցիկը ճանաչվել է 29-ամյա դերասանուհի Օլիվյա Ուայլդը: Երաժիշտների շարքում առաջին տեղը զբաղեցրել է Բրունո Մարսը, հաղորդում է Popcornnew-ը:
Կինոյի և հեռուստատեսային ոլորտում ամենաազդեցիկների շարքում ընդգրկվել են Լենա Դանհեմը, Դեյվ Ֆրանկոն, Աննա Կենդրիկը, Ջենիֆեր Լորենսը, Կելլի Օսբորսը, Ռեբել Ուիլսոնը և այլք: Իսկ ամենաազդեցիկ երաժիշտներից են Avicii-ն, Ջասթին Բիբերը, Մայլի Սայրուսը, Դրեյքը, Lady Gaga-ն, One Direction-ը, Քեթի Փերին և Թեյլոր Սվիֆթը: