Հոլիվուդյան հայտնի դերասան Բրյուս Ուիլիսը և նրա կինը՝ Էմա Հեմինգը երկրորդ երեխան կունենան։ Այս մասին հաղորդում է US Weekly-ն։
2012 թվականին 58-ամյա Ուիլիսը և 35-ամյա Հեմինգն աղջիկ էին ունեցել։ Իսկ դերասանուհի Դեմի Մուրի հետ առաջին ամուսնությունից Ուիլիսն ունի երեք դուստր՝ Ռումերը, Սքաութը, Տալուլան։ Ուիլիսն ասել է, որ ինքը երջանիկ կլիներ, եթե որդի ունենար։ Ուիլիսի երկրպագուներն իրենց բարեմաղթանքներում Ուիլիսին նույնպես որդու ծնունդ են մաղթել։