Բրիտանական Mirror ամսագրի աշխատակից Կլեմմի Մուդին վտանգավոր փորձության է ենթարկել սեփական դեմքը: Նա որոշել է բարդ և ցավոտ կոսմետիկ վիրահատություն կատարել, որի ընթացքում կնոջ դեմքին մի քանի հարյուրի հասնող կտրվածքներ են արվել, ինչպես նաև ներարկումներ են արվել այտերի, ճակատի և կզակի հատվածում: Այն վիրահատությունը շատ օգտակար է համարվում, հաղորդում է vesti.ru-ն:
Գործողությունը տևել է երկու ժամ: Ամբողջ ընթացքում բրիտանուհու դեմքի մեջ 10 սմ երկարությամբ ասեղներ են մտցվել: Վիրահատության ընթացքում կնոջ դեմքն ամբողջությամբ արյան կաթիլներով է պատվել: Այս իսկ պատճառով էլ այս երիտասարդացնող գործողությունը կոչվում է «վամպիրական» գործողություն:
Ինչպես հայտնել է Mirror-ի լրագրողը՝ այս ցավոտ վիրահատությանը վերջերս շատ հայտնի դեմքեր են դիմում: Նա էլ փորձել է իր քաջությունը և նման քայլի դիմել՝ հայտարարելով, որ եթե մոդելները կարող են այդ քայլին դիմել, ապա ինքն էլ կարող է:
Նշենք, որ կոսմետիկ վիրահատությունը մոտ 450 ֆունտ սթեռլինգ արժե: