տուն Քաղաքական Միջազգային Բրիտանուհին մորթել է տղամարդկանց հանուն հաճույքի

Բրիտանուհին մորթել է տղամարդկանց հանուն հաճույքի

110
0

anelka_a_2776324b

Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը ձերբակալել է 31-ամյա սերիական մարդասպան Ջոաննա Դենեհիին, ով Պիտերբորոյում 10 օրում մորթել է 3 տղամարդու։

Դատարանում կինը, ում սպառնում է 40 տարվա ազատազրկում, իրեն ազատ է պահել և անընդհատ ծիծաղել։ Դենեհին հայտարարել է , որ սպանել է իր զոհերին հանուն հաճույքի։ Այս մասին գրում է Mirror-ը։

Դենեհին պատմել է, որ ցանկանում էր նմանվել «Սպանել Բիլին» ֆիլմում Ումա Տուրմանի մարմնավորած հերոսուհուն, ինչպես նաև «Տերմինատորի» «այն կնոջը»։ Եռակի մարդասպանությունից բացի, կնոջը նաև 2 պատահական անցորդների դանակահարելու մեղադրանք է ներկայացվել։