Բրիտանիայի 79-ամյա բնակչուհի Մարիոն Ռիվը 42 տարի առաջ՝ 1971-ին, կորցրել էր իր ամուսնական մատանին լվացք կախելու ժամանակ: Երկար ժամանակ Մարիոնն ու նրա ամուսին Վիլյամը փնտրել են կորած մատանին, սակայն անարդյունք:
Միայն այժմ, ընտանիքի ընկերոջ օգնությամբ Մարիոնը հատուկ սարքի միջոցով գտել է 42 տարի առաջ կորցրած մատանին: «Այնքան երջանիկ էի մատանին գտնելու համար: Ուղղակի հավատս չէր գալիս: Այն ադամանդյա էր, և, անկեղծ ասած, կարծում էի՝ այն հավետ կորած է»,- ասել է կինը:
Հետաքրքիրն այն է, որ մատանին գտնվել է հողի մեջ ընդամենը մի քանի սմ թաղված: