Բրիտանուհիներ Էմբեր Լենգֆորտը և Էնի Քոլինջը հասարակական քննադատության են արժանացել այն բանից հետո, երբ Հելոուինի առիթով զգեստավորվել են ու ներկայացել Համաշխարհային առևտրի կենտրոնը պատկերող հագուստով:
Լուսանկարը հրապարակել է The Sun-ը, որին հետևել են հասարակության քննադատությունները: Այդյունքում աղջիկները ներողություն են խնդրել ամերիկացիների զգացմունքներն ակամայից վիրավորելու համար: