Մեծ Բրիտանիան, հետևելով ԱՄՆ-ի օրինակին, հայտարարել է այն մասին, որ դադրեցնում է Սիրիայի ընդդիմության ֆինանսավորումը: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով Բրիտանիայի արտգործնախարարության հայտարությունը:
Ֆինանսավորման դադարեցման պատճառ է հանդիսացել այն փաստը, որ զենքով լի պահեստներն անցել են «Սիրիական ազատ բանակ» ծայրահեղական իսլամիստական խմբավորման ձեռքը: Միևնույն ժամանակ, Բրիտանիայի արտգործնախարարությունը հայտնել է՝ երաշխիքի դեպքում, որ օգնությունը բաժին չի հասնի ծայրահեղական խմբավորումներին, ֆինանսական օգնությունը կվերսկսվի: