Լաբրադոր տեսակի Քելի անունով շունն առաջինն է, որը ստացել է օդաչուի արտոնագիր: Իր տիրոջ հետ շունը, ընդհանուր առմամբ, թռել է 250 ժամ եւ հատել է 50 հազար մղոն տարածք: Գրեմ Մունֆորդի խոսքերով` աշխարհում չկա որևէ այլ շուն, որն ունի նույնքան փորձ, որքան իր Քելին: Հաղորդում է Metro-ն:
Այսուհետ, Քելին պաշտոնապես իրավունք է ստացել լինել երկրորդ օդաչու: Նրան տվել են համապաստախան փաստաթուղթ: Առաջին անգամ Քելին մասնակցել է թռիչքի, երբ եղել է 12 շաբաթական: Այժմ լաբրադորը երեք տարեկան է: Նա ավելի շատ ժամանակ է անցկացրել օդում, քան մարդկանց մեծ մասը: