Բրիտանիայի դպրոցներում հատուկ դասընթացներ կգումարվեն, որի ընթացքում դպրոցականներին կսովորեցնեն աղջիկների հետ ծանոթանալ և շփվել իրար հետ,- հաղորդում է Euromag-ը:
Նոր առարկայի անհրաժեշտությունը առաջացել է ժամանակակից հասարակության մեջ արժեքային համակարգի վերանայման պատճառով:
Հատուկ ուսուցիչը ոչ միայն երեխաներին կսովորեցնի հակառակ սեռի հետ գրագետ և կիրթ կերպով շփվել, այլ նաև մի շարք կյանքի հմտություններ կսովորեցնի, օրինակ հիգիենա և գումարների տնտեսում:
Բացի դրանից, դպրոցականներին կսովորեցնեն շփման էթիկային: Նրանց կբացատրեն, թե ինչ է նշանակում լավ մարդ կամ լավ ընկեր լինել: Ուսումնական ծրագրում նաև կընդգրկեն խմբակային սպորտային խաղեր և էքստրեմալ իրավիճակներում գոյատևել: