տուն Քաղաքական Միջազգային Բրիտանիայում այս տարի խաղային ավտոմատների վրա վատնվել է 75 մլրդ դոլար

Բրիտանիայում այս տարի խաղային ավտոմատների վրա վատնվել է 75 մլրդ դոլար

205
0

BXP52482

Բրիտանացիները սկսել են ավելի շատ գումար ծախսել կազինոներում։ Վերջին հինգ տարում ավտոմատների վրա վատնած ոգւմարները գերազանցում են բոլոր սպասումները։

The Telegraph-ի տեղեկություններով՝ անցած տարի բրիտանացիները ծախսել են մոտ 75 (46 մլդ ֆունտ) մլրդ դոլար, ինչը 50 տոկոսով ավելին է, քան նախորդ տարի։ Ըստ հաշվարկների՝ ամեն 20 վայրկյանը մեկ, բրիտանացի խաղամոլները ծախսում են 100 ֆունտ ստերլինգ։

Նշվում է նաև, որ յուրօրինակ «թմրանյութ» դարձած այս զբաղմունքի հետևանքով տարեկան մոտ 600 հազար երեխա գումար է վատնել ավտոմատների վրա կամ բուքմեյքերական գրասենյակներում։

Բրիտանացի խորհրդարանականները լուրջ զբաղվում են այս հարցով՝ փորձելով որոշ սահմանափակումներ մտցնել։ Սակայն կոնկրետ գործողությունների կառավարությունը չի դիմում, քանի որ չգիտի, թե որքանով այդ քայլերը կնվազեցնեն բացասական հետևանքները։ Իսկ դրական հետևանքները շատ են՝ ամեն տարի բյուջեն հսկայական գումարներ է ստանում այս ոլորտից հարկերի տեսքով։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here