տուն Քաղաքական Միջազգային Բրիտանացուն ձերբակալել են թանկարժեք ադամանդ կուլ տալու համար

Բրիտանացուն ձերբակալել են թանկարժեք ադամանդ կուլ տալու համար

98
0

42-15272877-brillianty

Ավստրալիայի ոստիկանությունը ձերբակալել է անգլիացի զբոսաշրջիկ Մեթյու Օսբորնին՝ նրան մեղադրելով 180 հազար դոլարանոց ադամանդ գողանալու և երկրից դուրս բերելու նպատակով այն կուլ տալու համար։ Այս մասին հաղորդում են բրիտանական լրատվամիջոցները։

29-ամյա Օսբորնը ձերբակալվել է Մելբուրնի օդանավակայանում, որտեղից  ցանկանում էր մեկնել Նոր Զելանդիա։ Այսօր առավոտյան նրան կտեղափոխեն Մելբուրնի դատարան, որտեղ եւ մեղադրանք կներկայացնեն։ Թեպետ ադամանդը նրա մոտ չի հայտնաբերվել, այդուհանդերձ ոստիկանները կարծում են, որ նա կուլ է տվել այն։

Կասկածյալին ռենտգենի են ենթարկել, սակայն ստացված նկարը համոզիչ չի եղել։ Ոստիկանությունը պատրաստվում է անցկացնել նոր ստուգում։