տուն Քաղաքական Միջազգային Բրիտանացի իմամները քննադատել են սիրիական ծայրահեղականներին

Բրիտանացի իմամները քննադատել են սիրիական ծայրահեղականներին

73
0

rsz_east-london-mosque-uk-02

Իսլամական հոգևորականները Բրիտանիայում մի տեսանյութ են հրապարակել, որում քննադատել են «Իսլամական պետություն» (նախկինում՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն») խմբավորման ջիհադիստներին: Իմամները նաև կոչ են արել չկապվել ծայրահեղականների հետ ու չմեկնել Սիրիա կամ Իրաք՝ կռվելու իսլամիստական խմբավորումների կազմում: Այս մասին հաղորդում է BBC-ին:

Իմամների տեսաուղերձում խմբավորման գրոհայիններն անվանվում են «կովբոյներ» և «ահաբեկիչներ», որոնք որևէ առնչություն չունեն իսլամի հետ: Ուղերձը պատրաստվել է տեղի ինչպես սուննի, այնպես էլ շիա հոգևորականների կողմից:

Մի քանի շաբաթ առաջ Իսլամական պետություն» խմբավորումը համացանցում հրապարակել էր քարոզչական բնույթի մի հոլովակ, որում կոչ էր արել բրիտանական մուսուլմաններին միանալ Սիրիայում ընթացող մարտական գործողություններին: