Արևմտյան Անգլիայի համալսարանի գիտնականները հայտնաբերել են խումհարի դեմ պայքարի լավագույն միջոց: Նրանք խորհուրդ են տալիս, որ ալկոհոլ օգտագործելուց առաջ պետք է օգտագործել կարագ: Մի քանի գդալը բավարար է, որպեսզի ճոխ կերուխումը բացասական հետևանքներ չունենա: Նրանք նաև խորհուրդ են տալիս չխմել սոված փորին, քանի որ սնունդը յուրօրինակ անվտանգության բարձիկ է հանդիսանում, ինչը թույլ է տալիս ուշ հարբել և հեշտ տանել խումհարը:
Այս հայտնագործությունն այնքանով է տարօրինակ, որ Հայաստանում այս բոլոր մեթոդները վաղուց կիրառվում են ալկոհոլի սիրահարների կողմից: