Այսօր բրիտանացիների արտադրողականությունը 16 տոկոսով պակաս է, քան մինչև ճգնաժամը։ Այս մասին ասվում է Անգլիայի բանկի կողմից հրապարակված եռամսյակային զեկույցում։ Դրա պատճառներն առայժմ անհայտ են։ Հաղորդում է BBC-ն։
Նույնիսկ եթե հաշվի առնենք, որ սոցիոլոգիական այս հարցումներում թույլ է տրվել թերություն, այդուհանդերձ թիվը շատ մեծ է ստացվում։ Մեծ Բրիտանիան հայտնի է իր արտադրողականության ցածր տեմպերով եվրոպական մյուս երկրների հետ համեմատած։ «Մեծ յոթնյակի» մյուս երկրների աշխատողները մեկ ժամում 5 անգամ ավելի շատ արտադրանք են տալիս, քան բրիտանացիները։
Ավելի վաղ Արժույթի միջազգային հիմնադրամը զգուշացրել էր, որ ցածր արտադրողականությունը Մեծ Բրիտանիայում սպառնում է այդ երկրի տնտեսությանը։
Արտադրողականությունը չափելու համար արտադրանքի ծավալը բաժանվում է աշխատանքի ժամերին։