Եթե Շոտլանդիայի բնակչությունը 2014 թ. հանրաքվեի ժամանակ քվեարկի Մեծ Բրիտանիայից անկախանալու օգտին, տեղական սուպերմարկետներում գները, հնարավոր է, բարձրանան։
Ինչպես գրում է The Financial Times-ը՝ հղում անելով բրիտանական խոշորագույն առևտրական ցանցերում անանուն աղբյուրներին, Շոտլանդիայում բիզնես վարելն ավելի թանկ արժե, քան մնացյալ Բրիտանիայում, սակայն մինչ հիմա սուպերմարկետները թագավորության բոլոր տարածքներում գները հավասարեցնում են։
Tesco, Asda, Wm Morrison и J Sainsbury սուպերմարկետների ներկայացուցիչները բացատրել են, որ Շոտլանդիայում տրանսպորտային ծառայությունները ավելի թանկ են, նաև ավելի խիստ են ալկոհոլի և ծխախոտի վաճառքի պայմանները։ Asda-ի ղեկավար Էնդի Քլարկը մասնավորաբար ասել է, որ անկախանալու դեպքում Շոտլանդիան բիզնես ներդրումների համար պակաս գրավիչ կդառնա։
Շոտլանդական կառավարությունն իր հերթին հայտարարել է, որ նման մտավախությունների համար պատճառներ չկան, քանի որ անկախ Շոտլանդիայում հարկերը իջեցվելու են, ինչը տեղական տնտեսությունը առավել մրցունակ է դարձնելու։
Հիշեցնենք. Մեծ Բրիտանիայից Շոտլանդիայի անկախացման հանրաքվեն անցկացվելու է 2014 թ. սեպտեմբերին։