Բրիտանական հեղինակավոր Թերների գեղարվեստական մրցանակը երեկ ստացել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում ապրող նկարչուհի Լոր Պրուվոն՝ տեսաինստալյացիայի ոճով կատարված Wantee աշխատանքի համար։ Ինստալյացիայում ներկայացված է թեյի սեղան, իսկ առջևում էկրան է, որտեղ ցուցադրվում է 15 րոպեանոց ֆիլմ։ Ինստալյացիայի հերոսը գերմանացի ավանգարդիստ նկարիչ Կուրտ Շվիտերսն է, ով Երկրորդ աշխարհամարտի տարիներին ապրել է Մեծ Բրիտանիայում, ինչպես նաև նրա «ենթադրյալ» պապը։ Իսկ ինստալյացիան կրում է Wantee անունը, քանի որ գերմանացին թեյ առաջարկելիս (Want tea?) միշտ իր գերմանական անգլերենով այն արտաբերում էր որպես Wantee։