101 միլիոն ֆունտ ստերլինգի շահումը դարձել է մի բրիտանական ընտանիքի փլուզման պատճառ, քանի որ ամուսիններն այդպես էլ չեն կարողացել կիսել հարստությունը, որն անսպասելի «ընկել է նրանց գլխին»։ Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը։
Այս շահումը չորրորդն էր Բրիտանիայի պատմության մեջ իր մեծությամբ, իսկ շահումից հետո Դեյվ և Անժելա Դոուզները դարձել էին Բրիտանիայի ամենահարուստ 702-րդ զույգը։
Նույն աղբյուրի համաձայն, շահումից հետո նրանք ամուսնացել են, հանգստացել լավագույն վայրերում, գնել են մեծ առանձնատուն և բնակարան Լոնդոնում, վարել Rolls-Royce մակնիշի շքեղ մեքենա։ Սակայն կարճ ժամանակ անց, նրանք սկսել են անընդհատ վիճել, չկարողանալով ընդհանուր հայտարարի գալ՝ այդ հսկայական գումարը ծախսելու հարցում։