Դերասան Դևիդ Ջեյսոնի ինքնակենսագրականի 40 էջ սխալմամբ հայտնվել է Հելեն Ֆիլդինգի Բրիջիթ Ջոնսի մասին գրքի էջերում։ Տպագրական այս սխալը կատարվել է միևնույն տպագրատանը, որտեղ նույն օրը լույս են տեսել երկու գրքերը։
«Ֆիլդինգի գրքի օրինակները, որոնք տպագրվել են նույն օրը, պատահականորեն պարունակում են էջեր Դևիդ Ջեյմսի ինքնակենսագրականից։ Մենք քայլեր ենք ձեռնարկում այդ օրինակները վաճառքից դուրս բերելու և նորերով փոխարինելու համար»,- ասվում է Vintage տպագրատան հայտարարության մեջ։ Թեպետ Ֆիլդինգի գիրքը մինչև լույս տեսնելը՝ Amazon-ի վաճառքներում արդեն առաջին տեղերում էր , սակայն տպագրական այս սխալն ավելի կմեծացնի նրա վաճառքը։