Վերջերս երգչուհի Բրիթնի Սփիրսը ներկայացրեց իր «Work Bitch» երգի հիման վրա նկարահանված տեսահոլվակը: Պրեմիերայից անմիջապես հետո հնչեցին կարծիքներ այն մասին, որ տեսահոլովակը ամբողջությամբ կրկնօրինակման արդյունք է: Սակայն տեսահոլովակի ռեժիսոր Բեն Մուրը, իր ինստագրամում ասել է, որ դադարեցնեն այդ խոսակցությունները, քանի որ տեսահոլովակում կրկնօրինակում ամենևին էլ չկա: Ապա ավելացրել է. «Անապատում պարեր բազմիցս եղել են, բայց Բրիթնիի համար սա նորություն էր: Երբ դու պարում ես, քեզ պետք է պարահրապարակ, այդ պատճառով էլ մենք այդ քառակուսին էինք տեղադրել: Լողավազանը նույնպես շատ անգամներ է օգտագործվել, բայց առավել տարածված է եվրոպական տեսահոլովակներում և ոչ մեզ մոտ» :