տուն Աշխարհ «Բրեքզիթ»-ի վերաբերյալ որոշումը ԵՄ-ը կհրապարակի առաջիկա օրերին

«Բրեքզիթ»-ի վերաբերյալ որոշումը ԵՄ-ը կհրապարակի առաջիկա օրերին

233
0

«Բրեքզիթ»-ի վերջնաժամկետի հետաձգման վերաբերյալ որոշումը Եվրամիության ղեկավարները կհրապարակեն առաջիկա օրերին: Այդ մասին այսօր Եվրախորհրդարանի լիագումար նիստի ընթացքում հայտարարել է ԵՄ ղեկավար մարմնի` Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: Այս մասին գրում է «Ազատությունը»:

«Ես խորհրդակցում եմ ԵՄ անդամ պետությունների ղեկավարների հետ, թե ինչպիսին պետք է լինի մեր արձագանքը «Բրեքզիթ»-ի հետաձգման հարցում, և որոշումը կկայացվի առաջիկա օրերին: Ակնհայտ է, որ այդ խորհրդակցությունների արդյունքները մեծապես կախված են այն որոշումներից, որոնք կկայացնի կամ չի կայացնի բրիտանական խորհրդարանը: Հարկավոր է, սակայն, շատ հստակորեն նշել` մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի: Բայց ես ասել եմ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ջոնսոնին` առանց համաձայնագրի «Բրեքզիթ»-ը մեր որոշումը չի լինի»,- նշում էր Տուսկը:

Անցած շաբաթ Բրյուսելի և Լոնդոնի բանագնացները համաձայնեցին «Բրեքզիթ»-ի նոր գործարքը, որը, սակայն, Միացյալ Թագավորության Համայնքների պալատը մերժեց՝ ստիպելով վարչապետ Բորիս Ջոնսոնին «Բրեքզիթ»-ի վերջնաժամկետը երկարաձգելու խնդրանքով պաշտոնական նամակ ուղարկել ԵՄ ղեկավարներին:

«Բրեքզիթ»-ի վերջնաժամկետը, հիշեցնենք, հոկտեմբերի 31-ն է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here