Բրեդ Փիթթն ու Թոմ Կրուզը միասին նկարահանվելու են Go Like Hell ֆիլմում, հայտնում է The Hollywood Reporter-ը.
Նրանց վերջին համատեղ աշխատանքը Interview with the Vampire: The Vampire Chronicles ֆիլմն էր, որը լույս է տեսել 1994 թվականին:
IMDB-իի տվյալներով հանրահայտ տղամարդկանց նոր ֆիլմը լույս է տեսնելու 2015 թվականին: Ֆիլմի ռեժիսորն է լինելու Ջոզեֆ Կոսինկին: Fox հեռուստաընկերության Go Like Hell ֆիլմը հիմնված է Ալբերտ Բեյմի Go Like Hell: Ford, Ferrari and Their Battle for Speed and Glory at Le Mans գրքի վրա: Ֆիլմի սցենարը գրել են Ջեզ եւ Ջոն-Հենրի Բաթթերոութ եղբայրները: