Բրազիլիայի իշխանությունները, որոնք Էդվարդ Սնոուդենի բացահայտումներից հետո լուրջ դժգոհություններ էին հայտնել ԱՄՆ վարած լրտեսական քաղաքականության կապացությամբ, պատրաստվում են ուժեղացնել էլեկտրոնային նամակագրության անվտանգությունը։ Այս մասին գրում է բրազիլական The Globo-ն։
Նախագահ Դիլմա Ռուսեֆը, ով այս կապակցությամբ հրաժարվել էր մեկնել ԱՄՆ, հայտարարել է, որ սա միայն առաջին միջոցառումն է, որն ուղղված է անձնական հաղորդագրությունների պաշտպանությանն ու լրտեսության կանխմանը։ «Ես հրահանգել եմ դաշնային ծառայությանը տվյալների մշակման համակարգում ներդնել կառավարության համար էլեկտրոնային փոստի վստահելի համակարգ», — ասել է Ռուսեֆը twitter-ի իր էջում։
Հիշեցնենք, որ բացի պետական հաստատություններից, ամերիկյան հատուկ ծառայությունները հետևել են նաև մեծ ընկերությունների նամակագրությանը։