Երեկ Աշխարհի 2014 թվականի առաջնության գնդակը պաշտոնապես ներկայացվել է Ռիո դե Ժանեյրոյում։
Տոնական միջոցառումը վարում էր բրազիլացի դերասանուհի Շերոն Մենեզեսը, իսկ մասնակիցներն էին՝ Բրազիլիայի գավաթի 2013 թվականի լավագույն ռմբարկու Էրնանեն (Ֆլամենգո), «Բոտաֆոգոյի» հոլանդացի կիսապաշտպան Զեեդորֆը, Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, աշխարհի կրկնակի չենպիոն Կաֆուն։
Գնդակի «բազուկա» անունն ընտրել են մոտ մեկ միլիոն բրազիլացիներ, ովքեր մասնակցել են համացանցային քվեարկությանը։ Սովորաբար «բազուկա» անվանում են այն բրազիլացիներին, ովքեր աչքի են ընկնում իրենց կենսուրախությամբ, բարեհամբույրությամբ և շփման կարողությամբ։
Նշենք, որ գնդակներն առաջին անգամ չէ, որ ստանում են անուններ։ 1970 թվականին Մեքսիկայում կայացած առաջնությունում այն կոչվում էր «թելսթար», 1978-ին՝ «տանգո» (Արգենտինա), 1986-ին՝ «ացտեկա» (Մեքսիկա), 2010-ին՝ «ջաբուլանի» (ՀԱՀ)։