Բրազիլիայում սահմանվել է յուրօրինակ օդերևութաբանական ռեկորդ։ Աշխարհի ոչ մի երկրում չի գրանցվել այսքան կայծակներ, որքան Բրազիլիայում։ Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը։
Բրաիզլիայի տարածքում տարեկան միջինը գրանցվում է 50-60 միլիոն կայծակ։ Այստեղ ամեն տարի կայծակից մահանում է մոտ 130 մարդ։ Զոհերի 20 տոկոսը գրանցվում է գյուղացիների շրջանում, ովքեր աշխատում են դաշտերում։ Կայծակները հիմնականում գրանցվում են դեկտեմբեր — ապրիլ ամիսներին։
Այս առումով «չեմպիոն» են Ամազոնաս, Սան Պաուլո և Ռիո դե Ժանեյրո շրջանները։ Նրանք նաև «ռեկորդակիր» են մահերի թվով։