Facebook սոցցանցի` բջջային սարքերով օգտվողների թիվը հասել է մեկ միլիարդի: Այս մասին հաղորդում է the Verge-ը` հղում կատարելով Մարկ Ցուկերբերգին, ով այդ սոցցանցի հիմնադիրն է: Դեկտեմբեր ամսին բջջային սարքերից սոցցանց էր մտնում 945 օգտատեր:
Ցուկերբերգն ասել է, որ Instagram-ից օգտվողների թիվը հասել է 200 մլն-ի:Մոտ երկու տարի առաջ, երբ Facebook-ը գնեց այդ կայքը, այն ուներ 100 միլիոն օգտատեր: Ցուկերբերգը նշել է, որ իրենք թույլ են տվել, որպեսզի Instagram-ն ինքն իրենով զարգանա, և հենց դա է այդ կայքի հաջողության պատճառը: Պատահական չէ, որ վիրտուալ տեխնոլոգիաների ոլորտում առաջատար Oculus Rift ընկերության հիմանդիրները որոշել են իրենց ընկերությունը նույնպես վաճառել Facebook-ին` հույս ունենալով նույն հաջողություն արձանագրել, ինչ-որ տեղի ունեցած Instagram-ի հետ: