Nokia ընկերությունը, որը բջջային հեռախոսների շուկայում ուներ գերակշռություն, այժմ փորձում է մտնել «խելացի» ժամացույցների շուկա: Nokia-ի ժամացույցն ունի մի քանի էկրան, որոնցից յուրաքանչյուրն ունի իր նշանակությունը: Այս մասին հաղորդում է Engadget-ը:
Մեկում կցուցադրվի էլեկտրոնային փոստի պարունակությունը, մյուսում նկարները, երրորդում` հաղորդագրությունները և այլն: Սենսորային էկրանների միջոցով օգտատերը կարող է փոխել դրանց ցուցադրած տեղեկությունները: Հաղորդվում է նաև, որ ժամացույցը կարող է ծառայել աև որպես հեռախոս:
Հեռախոսը ստացել է Facet անվանումը: