Երկու օր առաջ ներկայացված AC19 բջջային հավելվածը արդեն իսկ հասանելի է Google Play հարթակում: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ, Գլխավոր պարետ Տիգրան Ավինյանը:
Հավելվածը Ձեզ կօգնի կողմնորոշվել՝ արդյոք առկա են կորոնավիրուսի ախտանիշներ, և արդյոք կա բժշկական հաստատություն այցելելու անհրաժեշտություն: