«Յուվենտուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը կրկնել է Ալեսանդրո Դել Պիերոյի ռեկորդը. նրանք երկուսն էլ ռեկորդային քանակով հանդիպումներ են անցկացրել թուրինյան ակումբի կազմում:
41-ամյա Բուֆոնը մասնակցեց «Յուվենուս»-«Ուդինեզե» խաղին, որը դարպասապահի համար թվով 478-րդն էր: Նույնքան խաղ «Յուվենտուս»-ի կազմում անցկացրել է Դել Պիերոն: «Յուվենուս»-ը «Ուդինեզե»-ին հաղթել է 3:1 հաշվով:
Ընդհանուր առմամբ Բուֆոնն Իտալիայի առաջնությանում մասնակցել է 646 հանդիպում՝ մեկ խաղով քիչ քան Պաոլո Մալդինին «Միլան»-ում: