տուն Քաղաքական Միջազգային Բուշ ընտանիքը պատրաստվում է նախագահի նոր թեկնածու առաջադրել

Բուշ ընտանիքը պատրաստվում է նախագահի նոր թեկնածու առաջադրել

73
0

1369949609000-jeb-bush-001

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի նախկին ղեկավար Ջեբ Բուշն, ով ԱՄՆ-ին երկու նախագահներ տված ընտանիքից է, չի բացառում, որ կառաջադրվի 2016 թվականի ընտրություններում։

«Այս հարցով վերջնական որոշում կընդունեմ մինչև այս տարվա ավարտը։ Այժմ փորձում եմ չմտածել այդ ուղղությամբ», — FoxNews-ին ասել է Ջեբ Բուշը։ 1999-2007 թվականներին Ֆլորիդան ղեկավարած Ջեբը մեծ համբավ ունի Հանրապետական կուսակցությունում։ Այդուհանդերձ, մեկ հարցով նրա տեսակետը չի համընկնում այդ կուսակցության մեծամասնության կարծիքի հետ՝ Ջեբ Բուշը կողմ է միգրացիոն քաղաքականության մեղմացմանը։