Քննադատները նկատել են, որ ԱՄՆ նախկին նախագահ Ջոնջ Բուշ կրտսերի կողմից արված նկարները, որոնց վրա պատկերված են համաշխարհային առաջնորդները, հիմնված են Google Images համացանցային որոնողական համակարգի տրամադրած արդյունքների վրա։ Այս մասին հաղորդում է The Guardian-ը։
Մասնագետները նշում են, որ Բուշը դիմանկարնրը վերցրել է համացանցից, ընդ որում՝ ընդհանրապես չի աշխատել նկարների ընտրության վրա, այլ օգտագործել է որոնողական համակարգի կողմից տրամադրված առաջին իսկ լուսանկարը։ Բացի այդ, Անգելա Մերկելի, Թոնի Բլերի, Վլադիմիր Պուտինի և մի շարք այլ առաջնորդների նկարներ վերցված են «Վիքիփեդիայից»։
Հիշեցնենք, որ Դալասում անցած շաբաթ սկսվել է Բուշ-կրտսերի նկարների ցուցադրությունը։