Զավեշտալի դեպք է գրանցվել երեկ Բունդեսլիգայում։ 9-րդ տուրի «Հոֆենհայմ» — «Բայեր» խաղում շեղ խփված գնդակը մրցավարի կողմից գոլ է համարվել։ «Բայերի» ֆուտբոլիստի գլխով հարվածից հետո գնդակը դուրս է եկել խաղադաշտից, սակայն քանի որ դարպասի ցանցը ծակ է եղել, այն հայտնվել է դարպասի մեջ, ինչը չի նկատել մրցավարը։ Արդյունքում «Բայերը» հաղթել է 2։1 հաշվով։