տուն Հասարակություն Բուհերը կարող են հայոց լեզուն և պատմությունը ներառել իրենց ծրագրերում

Բուհերը կարող են հայոց լեզուն և պատմությունը ներառել իրենց ծրագրերում

280
0

ԱԺ-ում մեկնարկել է կառավարության անդամների հետ հարցուպատասխանը։ «Բարգավաճ Հայաստան» խբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարց ուղղեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին՝ կապված հայոց լեզու, գրականություն և հայոց պատմություն առարկաների՝ բուհերից հանելու որոշման հետ։ Մասնավորապես՝ մասնագետների կարծիքները հաշվի՞ են առնվել, թե ոչ, որոշումն ընդունելիս։

Հարությունյանը նշեց, որ հարցը քննարկվում է, և ծրագիրը չի հանվում բուհերից, այլ խոսքը դրա պարտադիր բնույթի մասին է, ուստի կարող է՝ լինեն բուհեր, որոնք իրենց ծրագրում կներառեն այդ առարկաները։

«Ընդհանուր տրամաբանությունն այն է, որ մեր աշակերտները 12-ամյա կրթության ժամանակ բավարար գիտելիք են ստանում և հայերենից, և հայոց պատոմթյունից, և գրականությունից և դրանց կրկնությունն ազդում է ոչ միայն տվյալ մասնագետի որակների վրա, այլև մասնագիտական ծրագրի բովանդակության և որակի վրա»,- ասաց նախարարը։

Ա. Հարությունյանը նշեց, որ փոփոխությունների արդյունքում ունենալու ենք այնպիսի աշակերտներ, ովքեր բուհ գալիս կունենան բավարար գիտելիքներ տվյալ առարկաներից և ավելի շատ ուշադրություն կդարձնեն մասնագիտությանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here