Բուլղարիայի իշխանությունները որոշում են կայացրել առաջիկա 5 տարիների ըթնացքում 50%-ով կրճատել Ռուսաստանից գնվող գազի ծավալները:
Bloomberg-ի հետ զույցում երկրի նախագահ Ռոսեն Պլևնելիևը հայտարարել է, որ այս քայլը կօգնի թուլացնել գրեթե ողջ տնտեսության կախվածությունը ռուսական գազից և նվազեցնել տնտեսության ռիսկերը:
«Բուլղարիան պատրաստվում է իր գազային համակարգը կապել նախագծվող Տրանսադրիատիկ գազամուղի հետ, որով Թուրքիայից Իտալիա տարեկան կմղվի մոտ 10 մլրդ խորանարդ մետր գազ»,- ասել է նախագահը: Նա հիշեցրել է չորս տարի առաջ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գազային հակամարտությունը, որի հետևանքով Եվրոպայում զգացվում էր գազի պակաս:
Տեղեկացնենք, որ ներկայում Բուլղարիան գազի 87%-ը ստանում է Ռուսաստանից: