տուն Քաղաքական Միջազգային Բուլղարիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել

Բուլղարիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել

59
0

rsz_oresharskipct20haan

Բուլղարիայի վարչապետ Պլամեն Օրեշարսկին այսօր հայտարարել է իր հրաժարականի մասին: Այս որոշումը պայմանավորված է Եվրախորհրդարանի ընտրություններում իշխող Սոցիալիստական կուսակցության գրանցած վատ արդյունքներով: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Ավելի վաղ Սոցիալիստական կուսակցության առաջնորդ Սերգեյ Ստանիշևը հայտարարել էր, որ արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու հոկտեմբերի 6-ին: Ընտրությունների մասին որոշումը կայացվել էր իշխող կառավարության քաղաքականության սուր քննադատության պայմաններում: Բուլղարական ընդդիմությունը մի քանի անգամ երկրի խորհրդարանում բարձրացրել էր կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը:

Կայանալիք ընտրությունները կլինեն վերջին 2 տարիներին Բուլղարիայում կայացած երկրորդ արտահերթ քվեարկությունը: 2013թ.-ի մայիսին էներգիայի աղբյուրների գների աճի պայմաններում հրաժարական էր ներկայացրել Բոյկո Բորիսովի կառավարությունը: